Wednesday, November 30, 2016

Կին֊ձա֊ձա,Կին֊ձա֊ձա ֆիլմի 30 ամյակը։

Կին֊ձա֊ձա,Կին֊ձա֊ձա ֆիլմի  30 ամյակը։

Կին֊ձա֊ձա,Կին֊ձա֊ձա ֆիլմի  30 ամյակը։
Կին֊ձա֊ձա,Կին֊ձա֊ձա ֆիլմի  30 ամյակը։
Կին֊ձա֊ձա,Կին֊ձա֊ձա ֆիլմի  30 ամյակը։


Կին֊ձա֊ձա,Կին֊ձա֊ձա ֆիլմի  30 ամյակը։


Գրիգորի Նիկոլաևիչ Դանելիա (վրաց.՝ გიორგი დანელია, ռուս.՝ Георгий Николаевич Данелия, ծնվ.՝ 25 օգոստոսի, 1930, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացական ծագմամբ խորհրդային ու ռուս դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1989), ԽՍՀՄ պետական մրցանակի (1978), ՌՍՖՍՀ՝ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակի (1981), Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի (1996) դափնեկիր

Գեորգի Դանելիան ծնվել է 1930 թվականի օգոստոսի 25-ին Թբիլիսիում։
Հայրը - Նիկոլայ Դանելիա (1902-1981) - ինժեներ, հանքի տնօրեն, Մոսկվայի ու ԽՍՀՄ Մետրոստրոյի գլխավոր ինժեներ, գեներալ-մայոր
Մայրը - Մերի Անջապարիձե (1905-1980), որպես ասիստենտ ու երկրորդ ռեժիսոր աշխատել է «Մոսֆիլմում», նկարահանել է մի քանի կարճամետրաժ ֆիլմեր, Ստալինյան առաջին կարգի մրցանակի դափնեկիր է (1950)
Առաջին կինը - Իրինա Գինզբուրգ (ամուսնացած են եղել 1951-1956 թվականներին),
Դուստրը - Սվետլանա Դանելիա, իրավաբան
Դուստրը - Նինա Դանելիա, դիվանագետ
Երկրորդ կինը - Լյուբով Սոկոլովա, դերասանուհի (ամուսնացած են եղել 1957-1984 թվականներին),
Որդին - Նիկոլայ Սոկոլով-Դանելիա (1959-1985), ռեժիսոր, բանաստեղծ, նկարիչ
Թոռները - Մարգարիտա Դանելիա, Մարիամ Աբուլաձե, Ալյոնա Դանելիա
Երրորդ կինը - Գալինա Դանելիա

1955 թվականին ավարտել է Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտը։ 1956 թվականին ընդունվել է Սցենարիստների ու ռեժիսորների բարձրագույն կուրսեր, որ նոր էր բացվել։ Այն ավարտում է 1959 թվականին։

1959 թվականին Գեորգի Դանելիան սկսում է «Մոսֆիլմում» աշխատել որպես բեմադրող-ռեժիսոր։ Դանելիայի առաջին ֆիլմը՝ «Սերյոժա» (նկարահանել է Իգոր Տալանկինի հետ համատեղ) գրավեց քննադատների ու հանդիաստեսի ուշադրությունը։ Գրիգորի Դանելիայի ծրագրային աշխատանքը դարձավ «Ես քայլում եմ Մոսկվայով» ֆիլմը, որը մշակութային իսկական իրադարձություն էր խրուշչովյան հալոցքի տարիներին։

Սկսած «Երեսուներեք» (1965) ֆիլմից՝ ռեժիսորը դիմում է սատիրայի ժանրին և դառնում կատակերգության ժանրի ճանաչված վարպետ։ Դանելիայի ստեղծագործությանը հատուկ է խորը սատիրան, նուրբ քնարականությունը և հերոսների հոգեբանական կերպարի բացահայտումը։

1967-1970 թվականներին մի քանի մանրապատումներ է ստեղծել «Фитиль» սատիրական ամսագրի համար։

Գեորգի Դանելիայի մեծ հռչակ բերեցին հատկապես այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Միմինո», «Աշնանային մարաթոն», «Կին-ձա-ձա։»։

1980-ական թվականներին որպես ժյուրիի անդամ հրավիրվել է ՈՒՀԱ-ի բարձրագույն լիգային։

Գեորգի Դանելիան Ռուսաստանի Կինոմատոգրաֆիկական արվեստների ու գիտության ազգային ակադեմիայի ու Ռուսական «Նիկա» Կինեմատոգրաֆիկական արվեստների ակադեմիայի ակադեմիկոս է։ 1987 թվականից «Մոսֆիլմ» կինոընկերության «Ռիթմ» կինոստուդիայի նախագահն է ու գեղարվեստական ղեկավարը։

2003 թվականից հանդիսանում է «Գրիգորի Դանելիայի՝ նոր կինոյի զարգացման ու ավանդույթների պահպանման ֆոնդի» (ռուս.՝ «Фонда Георгия Данелия сохранения традиций и развития нового кино») նախագահ։

Հետաքրքրվում է գեղանկարչությամբ, գրաֆիկայով, երաժշտությամբ, տանն ունի թմբուկների հավաքածու։ Ապրում և աշխատում է Մոսկվայում։

#GoogleDoodle
I created this video with the YouTube Video Editor (http://www.youtube.com/editor)

No comments:

Post a Comment